News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Հինգերորդ գումարման Ազգային Ժողովն իր անդրանիկ նիստն, ամենայն հավանականությամբ, կգումարի մայիսի 31-ին:

Համաձայն ՀՀ Սահմանադրության 68 հոդվածի «Նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանը գումարվում է պատգամավորների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդի ընտրությունից հետո՝ երրորդ հինգշաբթի օրը»։ Հաշվի առնելով, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրությունների վերջնական արդյունքներն ամփոփել է ընտրությունների օրվանից հետո մեկ շաբաթվա ընթացքում, երրորդ հինգշաբթին հենց մայիսի 31-ն է:

Խորհրդարանի առաջին նիստը վարելու է տարիքով ամենամեծ պատգամավորը: Այս պահին դեռ հստակ չէ, թե ով է լինելու ամենատարեց պատգամավորը: Առաջին նիստում Ազգային Ժողովը նաեւ փակ գաղտնի քվեարկությամբ նոր նախագահ կընտրի:

Նշենք, որ խորհրդարանական ընտրություններն անցկացվել են մայիսի 6-ին: Համամասնական ընտրակարգով ՀՀԿ-ն ստացել է ձայների 44,05 տոկոսը, ԲՀԿ-ն` 30,2, «Հայ ազգային կոնգրես» դաշինքը` 7,10, «Ժառանգությունը»` 5,79, ՀՅԴ-ն` 5,73, «Օրինաց երկիրը»` 5,49 տոկոս: Մեծամասնական ընտրակարգով պատգամավոր է դարձել 29 հանրապետական, 8 ԲՀԿ-ական, մեկական ՕԵԿ-ից եւ ՀՅԴ-ից, եւ երկու անկախ պատգամավորներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ