News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի քրեական հետախուզության աշխատակիցները մեկ տարվա որոնումներից հետո Նալչիկում գտել են սիրառատ ադրբեջանցուն, ով տարբեր հանրապետություններում երեխաներ է բեղմնավորել եւ հետախուզվում էր ալիմենտներ չվճարելու համար:

Գեոքչայ շրջանի Ինջե գյուղի 33-ամյա բնակիչը, հետախույզների հաշվարկով,  ունի 5 կին, 8 երեխա, գրում է Vesti.Az-ը: Նրանց խոսքով` չեն զարմանա, եթե վաղը պարզվի, որ 1979թ. ծնված Մեհդիեւ Էլնուր Վագիֆօղլուն իրականում ավելի շատ կանայք ու երեխաներ ունի:

Մեհդիեւը հետախուզման տակ է 2011թ.-ից` Տամիլա Գարաեւայի հայցի հիման վրա, ով այդ տղամարդուց երկու երեխա ունի:

Ամուսինը լքել էր նրան եւ երկար ժամանակ ալիմենտներ չէր վճարում: Մեհդիեւը Նալչիկում ունի եւս մեկ կին` Ժաննան, նրանք դուստր ունեն: Եւս մեկ կին գտել են Աստրախանում: Չորրորդը` ութամյա դստեր եւ 11-ամյա որդու հետ բնակվում է Թաթարստանում: Իսկ առաջին անգամ Մեհդիեւը ամուսնացել է հայրենի Ինջեգհյուղում, այնտեղ նա 14 տարեկան դուստր ունի:

Հաղորդվում է, որ  Էլնուր Մեհդիեւը մեկ անգամ արդեն ձերբակալվել է Ռուսաստանում` ալիմենտներ վճարելուց խուսափելու համար: Ուշագրավ է, որ  Էլնուր Մեհդիեւը ոչ մի տեղ չի աշխատում, բայց դա նրան չի խանգարում բազմանալ, առավել եւս որ` կանայք նրան սիրում են:

Նալչիկի ՆԳՆ-ից տեղեկատվություն է ստացվել, որ  Մեհդիեւը ձերբակալվել է, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել մեկ ամսվա բանտային կալանքը, եւ պատրաստվում են նրան Ադրբեջանին հանձնելու, որտեղ նրան ալիմենտներ չվճարելու համար ազատազրկում է սպառնում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ