News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի նորընտիր նախագահ Ֆրանսուա Օլանդը ընտրություններից մի քանի օր առաջ` մայիսի  2 -ին,  նամակ է հղել թուրքական «Անատոլիա» մշակութային կենտրոնի նախագահին եւ Ֆրանս-թուրքական ասոցիացիայի համակարգող կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Դեմիր Օնգերին, ով հայտնի է որպես հայտնի մերժողական: Օլանդը կրկին հաստատել է նվիրվածությունը Հայոց ցեղասպանության ճանչման մասին օրենքի ընդունմանը:

Ֆրանսուա Օլանդի նամակում, որը հրապարակել է «Nouvelles d`Arménie»-ին, մասնավորապես ասվում է:

«Ես երախտապարտ եմ Ձեզ, որ Դուք իմ ուշադրությունը հրավիրեցիք այսպես կոչվող հուշային օրենքների բարդ խնդրին:

Սոցիալիստական կուսակցությունը ցեղասպանությունների մասին օրենքի ընդունման ակունքներում է: Ես ինքս կողմ եմ քվեարկել այդ օրինագծին: Վերջերս Սենատի կողմից ընդունված  օրենքն իրականում որեւէ հատուկ ցեղասպանություն չի մատնանշում, նրա նպատակը քրեական պատասխանատվության ենթարկելն է այն անձանց, ովքեր վիճարկում կամ նվազեցնում են ցեղասպանության հանցանքը: Դա բացառապես քրեական օրենք է, որն անմիջականորեն իր թիրախը չի դարձնում որեւէ պետության կամ ժողովրդի, բայց նշում է, որ Ֆրանսիայում չի կարող ոչ միատեսակ վերաբերմունք լինել տարբեր ցեղասպանությունների նկատմամբ, որոնք ճանաչվել են: Այսպիսով, օրենսդիրը ոչ մի կերպ չի միջամտում պատմության ոլորտին:

Այդ բարդ հարցն ավելի լայն է Հայաստանի հետ դեպքից: Այն մեր պատգամավորների շրջանում քննարկումներ է առաջացնում ամեն անգամ, երբ մեղադրվում է երեք ժողովուրդ, քանի որ այն օրենսդրի վրա պատասխանատվություն է դնում պատմության վերաբերյալ նրա քննարկումներում: Սակայն վստահ եղեք. սոցիալիստները եւս ես կողմնակից ենք ֆրանս-թուրքական բարեկամությանը:

Ֆրանսիան հավատարիմ լինելով իր հանրապետական ավանդույթներին, իմ կարծիքով, պետք է ուշադիր լինի ժողովուրդների միջեւ բարեկամության խրախուսման ջանքերի նկատմամբ: Սահմանադրական խորհուրդը մերժեց օրենքը: Ես հետամուտ կլինեմ, որպեսզի առաջարկվի մեր Սահմանդրությանը համապատասխանող նոր օրինագիծ:

2004թ-ից իմ դիրքորոշումն այդ հարցի վերաբերյալ չի փոխվել: Եվրոպան, համաձայնելով ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության բանակցություններին,  հավատարիմ է մնում իր էությանը` միավորել տարբեր ժողովուրդներ, մշակույթներ եւ եկեղեցիներ: Եթե Թուրքիան փորձում է միանալ, թող ցույց տա իր կողմնակցությունը արդիականացմանը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ