News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Ընտրությունների վերահսկման միասնական շտաբն ընտրությունների վերաբերյալ իր գնահատականը կներկայացնի տոներից հետո: Այդ մասին NEWS.am-ին հայտնեց Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը:

Նրա խոսքով, երեկ ՀՔՄ գրասենյակում տեղի է ունեցել միասնական շտաբի նիստ, որին մասնակցել են Վարդան Օսկանյանը` «Բարգավաճ Հայաստանից», ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը եւ Հայ ազգային կոնգրեսի համակարգող, նախընտրական շտաբի պետ Լեւոն Զուրաբյանը:

«Նիստում քննարկվել են ընտրության արդյունքները եւ որոշում է կայացվել համատեղ հայտարարություն տարածել, համաձայնեցվել է հայտարարության բովանդակությունը»,- նշեց Հովհաննիսյանը:

Նշենք, որ Միասնական շտաբում ընդգրկված են ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն եւ ՀՅԴ-ն, իսկ «Ժառանգությունը» հրաժարվեց մասնակցել շտաբի աշխատանքներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ