News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի նախագահական նոր վարչակազմը կարող է փոխել ներքին, բայց ոչ արտաքին քաղաքականությունը, այդ թվում` ղարաբաղյան հարցում: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ադրբեջանցի քաղաքագետ, Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի կոնֆլիկտաբանության եւ միգրացիայի բաժնի ղեկավար Արիֆ Յունուսովը:

«Ռուսաստանի եւ Ֆրանսիայի իշխանական թիմերում փոփոխությունները լուրջ փոփոխությունների չեն հանգեցնի Լեռային Ղարաբաղի հարցում»,- կարծում է նա:

Հատկապես դա վերաբերում է Ֆրանսիային, որտեղ նոր նախագահի գալուստը նշանակում է հնարավոր փոփոխություններ ներքին քաղաքականությունում, բայց ոչ արտաքինում, «քանի որ Ֆրանսիայի նման երկրում շատ կարեւոր է ժառանգականությունը»: Ուստի Ֆրանսիայի դիրքորոշումը կլինի նույնը, ինչ Սարկոզիի օրոք:

«Ինչ վերաբերում է Ռուսաստանին, այստեղ անձնային խնդիր կա: Պուտինն ու Իլհամ Ալիեւը իրար այնքան էլ չեն համակրում, ինչն իր արտացոլումն է գտել Wikileaks-ի հրապարակած փաստաթղթերում»,- հիշեցրել է փորձագետը: Եւ այդ ոչ այնքան լավ անձնական հարաբերությունները անդրադառնալու են ադրբեջանա-ռուսական հարաբերությունների վրա:

«Միգուցե Պուտինը նույնպիսի ակտիվություն չի ցուցաբերի, ինչպես Մեդվեդեւը: նա նախկինում է այնքան մեծ հետաքրքրություն չուներ, ուստի չի ցուցաբերի նաեւ այժմ»,- հավելել է նա:

Նրա կրածիքով, եթե Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հանդիպումները շարունակվեն, դրանք կապված կլինեն այլ հարցերի հետ: «Ցանկացած դեպքում Ֆրանսիայի եւ Ռուսաստանի կողմից ղարաբաղյան հարցում որեւէ փոփոխություն ես չեմ սպասում»,- ամփոփել է Յունուսովը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ