News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Թերթի հետ զրույցում «Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի»  փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը, անդրադառնալով նոր գումարման խորհրդարանում ՀԱԿ-ԲՀԿ հնարավոր համագործակցությանն ու դրանով ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի համար քաղաքականություն վերադառնալու համար ճանապարհ հարթելու հնարավորություններին, ասաց. «ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ն ԱԺ-ում էլ կհամագործակցեն, եթե ֆորս-մաժորային իրավիճակ չլինի: Բայց նույնսիկ այդ դեպքում Քոչարյանի վերադարձը թեեւ գործնականում բացառել չի կարելի, բայց հիմա, երբ ընտրությունների արդյունքներն ամրագրվել են, դա զուտ տեսականորեն է հավանական:

Ես կարծում եմ՝ ի վերջո,  որոշիչն այդ հարցում այն չէ, թե ինչ կպայմանավորվեն ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ը, որոնց միջեւ  պայմանավորվածությունները, ի դեպ,  հանրության շահերի հետ հեռավոր կապ անգամ ունենալ չեն կարող, այլ, բարեբախտաբար, որոշիչն այն է, թե ինչպես դա կընկալի հանրությունը: Իսկ ես կարծում եմ, որ հանրության մեջ  Քոչարյանի վերաբերյալ բացասական ընկալումները, գոնե իմ տպավորությամբ, շատ ավելի գերակայող են, քան՝ դրական սպասելիքները»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ