Երեւանում, այսօր` մայիսի 9-ին, վաղ առավոտից Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերանները, քաղաքացիները, զինվորականները եւ պաշտոնյաները շտապում են հաղթանակի զբոսայգի` հարգելու Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակիցների հիշատակը: Այս մասին Հաղթանակի զբոսայգուց հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:
Նրա փոխանցմամբ` Հաղթանակի զբոսայգում կազմակերպվել է մեծ ճաշկերույթ, քաղաքացիներին հյուրասիրություն է մատուցվում, իսկ երեկոյան կլինի նաեւ մեծ տոնական համերգ:
Սպասվում է Կառավարության ներկայացուցիչների այցը Հաղթանակ զբոսայգի: