News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Հայաստանի պաշտպանության նախարարությունը նոր մանրամասներ է հաղորդում մայիսի 8-ին ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտի զորամասերից մեկում զինվորի հանկարծամահ լինելու մասին:

ՊՆ քննչական ծառայության hասարակայնության հետ կապերի ավագ սպա Մերի Սարգսյանի ներկայացմամբ, դեպքը տեղի է ունեցել մայիսի 8-ի առավոտյան ժամը 7։10-ի սահմաններում: Ըստ այդմ, ֆիզպատրաստության ժամանակ՝ շարահրապարակում վազելիս մեկ տարի առաջ բանակ զորակոչված զինվորն ուշագնաց է եղել: Նրան 10 րոպե անց տեղափոխել են Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ, որտեղ էլ արձանագրվել է կենսաբանական մահը:

Քննչական ծառայությունում նյութեր են նախապատրաստվում քրեական գործ հարուցելու համար, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Նշենք, որ մահացած զինվորը Գեղարքունիքի Դդմաշեն գյուղի բնակիչ Գոռ Մարտիրոսյանն է:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ավելի վաղ ԼՂՀ Պաշտպանության բանակի լրատվության պատասխանատու Սենոր Հասրաթյանը մեզ հետ զրույցում չէր հերքել զինվորի մահվան տեղեկատվությունը, հավելելով, որ տեղի ունեցածի վերաբերյալ իրենք ավել ուշ տեղեկատվություն կտարածեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ