News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

««Շանհայ էքսպո -2010» համաշխարհային ցուցահանդեսին ՀՀ մասնակցություն» ծրագրով արձանագրվել է ՀՀ պետական բյուջե վերականգման ենթակա  գումար`  81.8 մլն դրամի չափով: Այդ մասին նշված է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից ՀՀ կառավարություն ներկայացրած «ՀՀ պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողության 2011 թ. տարեկան արդյունքների վերաբերյալ» հաշվետվության մեջ: 

Մասնավորապես` «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի կողմից  «Մուլտիմեդիա ծրագրի պատրաստում» աշխատանքների գծով ծախս ցույց տրված 14.8 մլն. դրամը սկզբնական փաստաթղթերով չի հիմնավորվել, նշված գումարը  2010թ. փոխանցվել է «Արմենիան Սեքշըն օֆ 2010» ընկերության հաշվին եւ առանց համապատասխան հաշվետվության գումարը ձեւակերպվել ծախսերով:

Բացի այդ` ցուցահանդեսի Չինաստանից ներկրված 101.6 մլն դրամ գումարով ապրանքները մուտքագրվել են «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ում, սակայն ՀՀ ֆինանսների նախարարությանը ներկայացված հաշվետվությունում որպես պահեստավորված միջոցներ չեն արտացոլվել:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ