News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Հետընտրական զարգացումների համապատկերում ամենաշատը քննարկվում է Հայ ազգային կոնգրեսի  հետագա ճակատագրի հարցը: Այդ մասին գրում է «Իրատես de facto» թերթը:

«Ողջ քաղաքական դատը ողողված է այս քաղաքական ուժին առնչվող վերլուծություններով: ՀԱԿ-ում էլ, մեղմ ասած հանգիստ վիճակ չէ: Մանդատները վերցնելու որոշումը, բացի «վերցնողներից», մյուսների սրտով չէ:

Չնայած այն հանգամանքին, որ այս պահին կոնգրեսի ղեկավարությունը դժգոհողներին բոլոր հնարավոր ու անհնար ձեւերով ապացուցում է այդ քայլի արդարացիությունը, մեր աղբյուրի փոխանցմամբ, շատերը դրանով ընդդիմադիր միակ ուժի համբավը վարկաբեկած են համարում։ Ավելին, բաց է մնում հարցը՝ կոնգրեսի  ակտիվությունը սահմանափակվելու է միայն խորհրդարանո՞վ, այն էլ 7 պատգամավորո՞վ, թե՞ արտախորհրդարանական գործունեություն կծավալվի։

Խնդիրն այն է, որ առջեւում նախագահական ընտրություններն են, ու կոնգրեսը մտադիր է մինչ այդ ակտիվության տեմպը չթուլացնել, այլապես կփոշիանա այն ռեսուրսը, որը դեռեւս առկա է։ Այդուհանդերձ, ինչպես մեզ փոխանցեցին ներսի աղբյուրները, Տեր-Պետրոսյանն իր գերնպատակը կատարված է համարում եւ կամաց-կամաց հին կենսակերպին է վերադառնալու։ Իհարկե, իրավահաջորդ «կարգելուց» հետո։ Իսկ սա, մեր տեղեկություններով, մինչ նախագահական ընտրություններ Տեր Պետրոսյանի հիմնական առաջնահերթությունն է լինելու»,- գրում է «Իրատես de facto»-ն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ