News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 22
Տեսնել լրահոսը

Մտնում ենք շատ լուրջ քաղաքական շրջան, որտեղ որոշումները չափից ավելի կարեւոր են: Այս մասին, այսօր` մայիսի 11-ին, լրագրողների հետ ճեպազրույցում նշեց «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը, ով այսօր հայտարարել է պատգամավորի մանդատը չվերցնելու իր մտադրության մասին: Նա ներողամտությունն հայցեց այս շրջանում խնդիրների լուծման համար որոշակի ժամանակ ուզելու համար, նշելով, որ մեկ շաբաթից ինքը հասանելի կլինի բոլոր լրատվամիջոցների համար: Նա մինչ այդ պատասխանեց լրատվամիջոցների մի քանի հարցերի, որը ներկայացնում ենք ստորեւ:

Երբ է լինելու «Հանրապետության» համագումարը:

Համագումարի խնդիրը կորշի կուսակցության ակտիվը, ոչ թե քաղխորհուրդը, իսկ դա նշանակում է, որ այն ընդլայնված է լինելու, մարզերից էլ են մարդկանց հրավիրելու: Նախնական ասեմ, որ դա կլինի սեպտեմբերի վերջին: Մինչեւ այդ մենք  իսկապես հակված ենք շփվելու քաղաքացիական հասարակության բոլոր անդամների հետ: Ես համոզված եմ, որ այս երկրի բնակչության 90 տոկոսից ավելին փոփոխություն է ուզում: Պատահական չեմ համարում, որ նույնիսկ գործող իշխանությունը փոփոխություն բառն օգտագործեց` դրանով քվեներ հավաքելու ակնկալիքով:

Ես հակված եմ այդ փոփոխություն ուզող մարդկանց տեսակետը հաշվի առնել, իրենց մոտեցումների շուրջ քննարկումներ անցկացնել եւ այդ մարդկանց համախմբել: Ես տեսնում եմ, որ մեր ժողովուրդն այդ պոտենցյալն ունի եւ այդ առումով լուրջ աշխատանք ունենք անելու:

Ակնհայտ է, որ Դուք արդեն նոր քաղաքական բեւեռ ձեւավորելու ճանապարհին եք: Բացառո՞ւմ եք, որ իշխանության որոշ ներկայցուցիչների հետ եւս կհամագործակցեք:

Ես չեմ բացառում քաղաքական դաշտում քաղաքական ուժերի, անհատների, հասարակական կազմակերպություններ հետ որեւէ համագործակցություն: Սա մեր երկիրն է եւ մեր երկրում բոլորը, բացառությամբ նրանցից, ովքեր այս ժողվրդի առաջ ազնիվ չեն եղել, ովքեր սեփական շահը գերադասել են հասարակական շահից եւ ովքեր միանշանակ ընկալում չունեն եւ այսօրվա իրավիճակի համար պատասխանատու են, բացառությամբ այդ ուժերի մնացած բոլորի հետ համգործակցությունը շատ հնարավոր է:

ՀԱԿ-ի հետ տարաձայնությունները երբվանի՞ց են ի հայտ եկել:

Անցյալ տարվա գարնանից: Դուք բոլորդ հիշում եք այդ ժամանակաշրջանը:

Ե՞րբ կլինի երկրորդ հայտարությունը:

Ամենայն հավանականությամբ եկող երկուշաբթի, երեքշաբթի կուսակցությունն այդ հայտարարությամբ հանդես կգա:

Իսկ տեղեկություններ ունե՞ք, ՀԱԿ-ում շա՞տ են Ձեր տեսակետը կիսող կուսակցությունները:

Գիտեք, հարցումներ չենք արել այդ առումով, հետեւաբար չգիտեմ;

ՀԱԿ-ից մեծ աղմուկով եք դուրս գալիս, ի՞նչ եք կարծում, ի՞նչ վերադասավորումներ են հնարավոր:

Բացարձակապես աղմուկով չենք դուրս գալիս: Դեռ որոշված չէ դո՞ւրս ենք գալիս, թե` ոչ: Չենք բացառում, որ դուրս կգանք, որովհետեւ տարաձայնություններ ունենք եւ այդ տարձայնությունները իսկապես ես բարձրաձայնել եմ: Առայսօր մնացել ենք ՀԱԿ-ում մի պարզ պատճառով, որովհետեւ մեր ժողովուրդն ընդդիմադիր դաշտի համախմբվածությունը համարել է շատ կարեւոր: Այդ համախմբվածությունը եւ առաջիկայում ԱԺ-ի ընտրություններին չխոչընդոտելու, ձայները չպակասեցնելու համար մենք մեր ներդրումն ենք ունեցել այդ գործում: Այսօր, երբ այդ գործընթացը վերջացել է, մենք ազատ ենք մեր տեսակետներն ասելու համար: Ես կուզենայի ավելացնել նաեւ, որ ԱԺ պատգամավորի մանդատը դնելու իմ որոշումը  զուտ քաղաքական է եւ քաղաքական նկատառումներից ելնելով եմ ես դա անում: Ցավով, իսկապես ցավով եմ խոստովանում, որ Հայաստանի ԱԺ-ն այդպես էլ չդարձավ լուրջ քաղաքական  մարմին, որ զբաղվի լուրջ օրենսդրական գործունեությամբ եւ որպես  օրենսդիր մարմին առանձին ազդեցիկ ճյուղ լինի այս երկրի համար: Այդ ԱԺ-ն դակիչ մարմին է դարձել` նախագահ, կառավարություն շրջանակում եւ կատարում է վերեւից իջեցված հրահանգները: Առավել եւս նման մեծամասնության պարագայում, ԱԺ-ն այլ ելք չունի, քան դակելը: Ես, իհարկե, բոլոր այն մարդկանց, ովքեր ազնվորեն գնում են ԱԺ հույս ունենալով, որ իրենցից բան է կախված, որ բան կարող են փոխել, հաջողություն եմ մաղթում: Եվ իմ ներկայությամբ չեմ ուզում կաշկանդել, իմ իրատեսական, պրագմատիկ մոտեցումներով կասկածի տակ դնել իրենց աշխատելու ցանկությունը: Կարծում եմ, որ այդ բերած օրենքերի մասին ես իմ տեսակետները կարող եմ ասել ոչ միայն ԱԺ-ում, այլեւ հասարակությանը, լրատվամիջոցներով եւ հանրահավաքներով: Ես համոզված եմ, որ այս ժողովրդի 90 եւ ավելի տոկոսն ընդդիմություն լինելով, նրանցից այս ԱԺ-ում ներկայացված է 15-ը, 20-ը եւ ոչ ավելին: Ես գերադասում եմ լինել այդ 90 տոկոսի հետ փողոցում եւ ամեն ինչ անելու եմ փողոցում լինելու համար, դուք դա դեռ կտեսնեք:

Կարելի՞ է համարել, որ Դուք ՀԱԿ-ին առաջարկել եք հրաժարվել մանդատից եւ երբ հրաժարվել են, դրա համար եք այդ քայլին դիմում:

Բացարձակապես, ես ՀԱԿ-ին նման առաջարկ չեն ներկայացրել: Ես իմ մանդատը չեմ դնում, որեւէ մեկին ԱԺ մտցնելու համար: Ինձ համար էական չի, թե հաջորդ մարդը ով է մտնում, ով ուզում է մտնի: Իմ որոշումը քաղաքական է եւ դա իմ վերաբերմունքից է կախված` ՀՀ ԱԺ-ի առումով:

Իսկ նախագահական ընտրություններում առաջադրելո՞ւ եք Ձեր թեկնածությունը:

Առաջիկայում այդ հարցերին կպատասխանենք:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ