News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանի երիտասարդական հիմնադրամում, այսօր` մայիսի 12-ին, տեղի է ունեցել «Արաբական երկրների լիգայի» մոդել-համաժողովը, որը կազմակերպել էին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը եւ Երիտասարդ առաջնորդների դպրոցը։

Խորհրդաժողովում Երեւանի բուհերը ներկայացնող 30 ուսանողներ, հանդես գալով Արաբական երկրների լիգայի խորհրդի, ինչպես նաեւ դիտորդ պետությունների դեսպանների դերում, առաջարկել են Իրանի խնդրի լուծման իրենց տարբերակները։

Երիտասարդ առաջնորդների դպրոցի ղեկավար Արտակ Շաքարյանն ընդգծել է ուսանողների շրջանում անցկացվող նման մոդել-խորհրդաժողովների դերը միջազգային հարաբերությունների ոլորտում։ Նա տեղեկացրել է, որ «Արաբական երկրների լիգա» մոդել-համաժողովը տարածաշրջանում անցկացվում է առաջին անգամ։ «Հայաստանում շատ են կազմակերպվել ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի մոդել-համաժողովներ, սակայն արաբական պետությունների հետ առնչվող նման ձեւաչափի միջոցառում չի եղել, չնայած այն հանգամանքին, որ մենք սերտ առնչություն ունենք Արաբական աշխարհի հետ»,- ասել է Արտակ Շաքարյանը: Նա հատկապես կարեւորել է այն հանգամանքը, որ երիտասարդներն անդրադառնում են Իրանի խնդրին: «Մենք պետք է փորձենք կանխատեսել Իրանի հետ կապված զարգացումները եւ տարածաշրջանի արձագանքը, ինչը մեզ խիստ անհրաժեշտ է ապագան վերլուծելու, մեր դիրքորոշումը մոդելավորելու համար»,-ընդգծել է նա:

Մոդել-համաժողովը ոչ միայն ուսուցողական նպատակ ունի, այլեւ բարելավում է երիտասարդների՝ բանակցություններ վարելու, հաղորդակցման եւ համաձայնության գալու հմտությունները։ «Արաբական երկրների լիգա» մոդել-համաժողովի մասնակիցները հիմնականում միջազգային հարաբերությունների, արեւելագիտության, քաղաքագիտության բաժինների ուսանողներ էին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ