News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Դերասան, հեռուստահաղորդավար Հրանտ Թոխատյանը հունիսի 1-ից տեղափոխվելու է Արցախ եւ բնակություն է հաստատելու այնտեղ: Այս մասին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց անձամբ Հրանտ Թոխատյանը:

Նրա տեղափոխման պատճառը Ղարաբաղից ստացած աշխատանքի առաջարկն է, որն, իր խոսքով, անմիջականորեն կապ ունի իր մասնագիտության հետ:

Հարցին, թե այնտեղ Ձեզ կտեսնենք թատրոնո՞ւմ, թե՞ հեռուստատեսությունում, նա պատասխանեց. «Դեռ չեմ որոշել, ոլորտի մասին վաղ է խոսել, դրա մասին չեմ ուզում դեռ խոսել»:

Դերասանը չի պատրաստվում թողնել իր այստեղի աշխատանքը` հավելելով, որ գնալու է գա եւ ամիսը երկու անգամ խաղալու է իր ներկայացումներում:

«Արցախը դրախտային տեղ է»,- ասաց նա`չժխտելով այնտեղ մշտական բնակություն հաստատելու եւ ընտանիքին էլ իր հետ տանելու հավանականությունը: «Որտեղ ես, այնտեղ էլ` իմ ընտանիքը»,- ասաց Թոխատյանը:

Իսկ թե ինչո՞ւ է ընդունել Ղարաբաղում աշխատելու առաջարկը` պատճառը Ղարաբաղի նկատմամբ սե՞րն է, լավ առաջա՞րկը, թե՞ կա այլ բան, նա արձագանքեց. «Ես Ղարաբաղը շատ եմ սիրել, շատ եմ սիրում ու միշտ էլ կսիրեմ: Ընտիր աշխատանք ես արդեն ունեմ»:

Դերասանի խոսքով` իր որոշումը որեւէ կապ չունի Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների հետ, որեւէ հիասթափություն չի ապրել ընտրություններից: «Ես այդպիսի մարդկանց թվին չեմ պատկանում»,-ամփոփեց Թոխատյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ