ՉորեքշաբթիՕգոստոս 20
  • USD 408.2
  • EUR 544.78
  • RUB 11.29

Խորհրդարան են անցել Կապիկներ, Ձիեր, Առնետներ, Վագրեր ու Ցուլեր

01:12, 13.05.2012 Տարածաշրջան: Հայաստան Թեմա: Քաղաքականություն, Հասարակություն

Մարդկության մի ստվար զանգված հավատում է, որ տիեզերական ուժերը՝ համաստեղությունները, աստղերը եւ մոլորակները մեծ ազդեցություն ունեն իրադարձությունների վրա։ Ըստ այդմ՝ կենդանակերպի նշանի տակ ծնված լինելը շատ կարեւոր է ոչ միայն մարդու, այլեւ, ըստ երեւույթին, նաեւ կազմակերպությունների ու նաեւ կուսակցությունների համար։ Պատահական չէ, որ շատերը պարբերաբար հետեւում են զանազան հորոսկոպների, մեծամասամբ` չինական եւ արեւմտյան (լուսնային օրացույցին), Նոր տարուց առաջ նայում, թե ի՞նչ է իրենց սպասվում այս տարի եւ նույնիսկ ձախողումների մեջ մեղադրում հենց այդ կենդանակերպի նշանին:

Ներքաղաքական կյանքում վերջին խոշոր իրադարձությունն Ազգային Ժողովի ընտրություններն էի, եւ հայրենի քաղաքական վերլուծաբանները անխոնջ ու անկոտրում կամքով վերլուծություններ են կատարում հնարավոր զարգացումների, կուսակցական մերձեցումների ու դաշինքների վերաբերյալ։ NEWS.am-ը պարզել է, թե 2012թ. մայիսի 6-ի (տարին՝ Վիշապ, ամիսը՝ Ցուլ)  ընտրություններին մասնակցած եւ խորհրդարան անցած կուսակցությունները ի՞նչ կենդանակերպի նշանի տակ են ծնվել։

Այսպես, Հանրապետական կուսակցությունը հիմնադրվել է 1990թ. ապրիլի 2-ին, այսինքն` ՀՀԿ-ն չինական հորոսկոպով ձի է, իսկ ամսով` խոյ:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հիմնադրվել է 2004թ. ապրիլի 30-ին, ինչից հետեւում է, որ ԲՀԿ-ն չինական հորոսկոպով կապիկ է, իսկ ամսով` ցուլի համաստեղության տակ է ծնվել:

Հայ ազգային կոնգրեսը հռչակվել է 2008 թ. օգոստոսի 1-ին,  այսինքն` չինական հորոսկոպով առնետ է, իսկ ամսով՝ առյուծ:

«Ժառանգությունը»  հիմնադրվել է 2002թ օգոստոս 14-ին, ինչը նշանակում է, որ չինական հորոսկոպով` ձի է, իսկ ամսով` առյուծ:

5-րդ հորիզոնականը զբաղեցնող Հայ հեղափոխական դաշնակցությունը հիմնադրվել է 1890թ օգոստոսին, կոնկրետ օր չկա, քանի որ այդ ամսին մի քանի ժողովներ են գումարվել: Հետեւաբար չինական հորոսկոպով` ՀՅԴ-ն վագր է, իսկ ամսով կամ՝ առյուծ (հուլիսի 23-օգոստոսի23) կամ՝ կույս (օգոստոսի 24-սեպտեմբերի 23):

ԱԺ անցած մյուս ուժը` «Օրինաց երկիր» կուսակցությունը հիմնադրվել է 1997թ մարտի վերջերին, հետեւաբար չինական հորոսկոպով` ՕԵԿ-ը ցուլ է, իսկ լուսնային օրացույցով՝ խոյ:

ԱԺ չանցած մյուս ուժերը, օրինակ` Հայաստանի դեմոկրատական կուսակցություն հիմնադրվել է 1991թ սեպտեմբերի 7-ին, հետեւաբար տարով այծ է, իսկ ամսով՝ կույս:

Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը հիմնադրվել է 1921 հուլիսի 21-ին, այսինքն` Կոմկուսը աքլոր է եւ առյուծ:

«Միավորված հայեր» կուսակցության հիմնադրվել է 2000թ. փետրվարի 12-ին, այսինքն` չինական հորոսկոպով վիշապ է, իսկ ամսով` ջրհոս:

Ըստ felomena.com աստղագուշակ կայքի՝ մայիսի 6-ին, խոյերը (ՀՀԿ, ՕԵԿ) անկախ բարեկեցության աստիճանից, այդ օրը ֆինանսական վիճակից դժգոհ են եղել, եւ սկսել են ձգտել ավելիին։ Հնարավոր է հարկերի կամ ալիմենտների խնդրի առնչված լինեն։

Ցուլերը (ԲՀԿ) մայիսի 6-ին, պետք է  խուսափեին ավելորդ զգացմունքայնությունից, հակառակ դեպքում այդ օրը երեկոյան պետք է հասկանային, որ իրենց հյուրասիրությունից, բարեհոգությունից ու փողերից օգտվել է ով պատահի։ 

Հորոսկոպում նշված է, որ մայիսի 6-ին Առյուծները (ՀԱԿ, Ժառանգություն, ՀՅԴ, ՀԿԿ) փորձել են մերձավորներին ապացուցել իրենց ինքնուրույնությունը, բայց օրվա իրադարձությունները հիշեցրել են, որ չեն կարող առանց մտերիմների էմոցիոնալ կամ ֆինանսական օգնության ապրել։ Անձնական հարաբերություններում Առյուծներին խորհուրդ է տրվել զերծ մնալ խանդից եւ շուտ չբռնկվել։ Մայիսի 6-ին աստղագուշակը հավանական է համարել, որ Կույսերը (Դեմկուս) սերտ կապերի մեջ կարող էին մտնել ուրիշ քաղաքի կամ այլ մշակույթի կամ ազգության մարդկանց հետ։

Ջրհոսներին (Միավորված հայեր) աստղագուշակը մայիսի 6-ին խորհուրդ է տվել, մինչեւ այս կամ այն ծրագրին հետեւելը համոզվել, որ նրանք իրավիճակը չեն իդեալականացրել, եւ հստակ պատկերացնեն «շախմատի տախտակին» քարերի դասավորվածությունը։ Առանց համապատասխան փորձի, անհնարինին ձգտելը, ըստ հորոսկոպի, ջրհոսների համար սթրեսի եւ հույսերի հօդս ցնդելու վտանգ է եղել։

Ինչպես արդեն հայտնի է, մայիսի 6-ի ընտրություններից հետո Ազգային ժողով են անցել 6 ուժեր՝ 2 Խոյ, 1 Ցուլ, 3 Առյուծ։ Քանի որ, վերջին շրջանում քննարկում են, թե ինչ կապեր ու համագործակցություն է հնարավոր ընտրված կուսակցությունների միջեւ, NEWS.am-ը փորձեց, ճշտել թե ինչ է նշված այս մասին հորոսկոպում։

Ըստ MissFit.ru կայքի՝ Խոյերը (ՀՀԿ, ՕԵԿ) շատ լավ են համապատասխանում միմյանց։

«Քո եռանդին հիանալի կդիմանա այնպիսի խոյ, ինչպիսին դու ես։ Դա կլինի կրակոտ կրքի փոթորիկ, անմոռանալի տպավորությունների հրավառություն»,- գրված է երկու խոյերի համատեղության մասին։

Ցուլերի (ԲՀԿ) հետ Խոյը կստեղծի անմիջական միջավայր տանը։

Խոյերը Առյուծների (ՀԱԿ, Ժառանգություն, ՀՅԴ) հետ հարաբերություններում պետք է մոռանան իրենց առաջնորդի դերի մասին։ Հարաբերությունների պարզումը կարող է մարել ցանկացած կրակ, եւ այդ ժամանակ կիրքը շուտ կմարի։   

Ըստ հորոսկոպի` Ցուլերի (ԲՀԿ) հետ հարաբերություններում Առյուծը եւ Խոյը պատրաստ են ինքնակամ ենթարկվել։

Առյուծների (ՀԱԿ, «Ժառանգություն», ՀՅԴ) եւ մյուս կենդանակերպի տակ ծնվածների հարաբերությունների մասին աստղագուշակը նշում է, որ Առյուծը Առյուծի հետ հիանալի զույգ կլինի, եւ իրենց համատեղ կյանքում շրջապատողներին ցույց կտան, թե որքան ուժեղ է իրենց սերը։

Առյուծները Ցուլերի (ԲՀԿ) հետ հարաբերություն ստեղծելու դեպքում «կսուզվեն հաճոյախոսությունների ծովը»։ Առյուծը այդ տանդեմում առաջնորդ կլինի, սակայն եթե չափն անցնի, ապա դրան կհետեւեն վեճերը։

Խոյը (ՀՀԿ, ՕԵԿ)  Առյուծի համար չափազանց ակտիվ զուգընկեր կարող է լինել, ինչը հետագայում կդառնա վեճերի եւ միմյանցից վիրավորվելու պատճառ։

Հիշեցնենք, որ մայիսի 6-ին Հայաստանում կայացել են խորհրդարանական ընտրություններ, որի նախնական արդյունքներով` Ազգային ժողով են անցնում 6 քաղաքական ուժեր` ՀՀԿ, ԲՀԿ, ՀԱԿ, Ժառանգություն, ՀՅԴ եւ ՕԵԿ: Ըստ այդմ, ՀՀԿ-ն ստացել է 44,05 տոկոս ձայն, ԲՀԿ-ն` 30,2 տոկոս ձայն, ՀԱԿ-ը` 7,1 տոկոս ձայն, «Ժառանգությունը»` 5,79 տոկոս ձայն, ՀՅԴ-ն` 5,73 տոկոս ձայն, ՕԵԿ-ը` 5,49 տոկոս ձայն:

Հ.Գ. Մենք զերծ ենք սնոտիապաշտական նկրտումներից եւ ամենեւին էլ չենք կարծում, որ հենց հորոսկոպներն են ազդել ընտրություններում նրանց հաջողությունների եւ անհաջողությունների վրա:

 

Լուրեր Հայաստանից - NEWS.am

Այս թեմայով

«Հայկական ժամանակ». Հովհաննես Թամամյանը մեկուսացել է Ծաղկաձորում

Ծաղկաձորյան իր շքեղ առանձնատանը Թամամյանը շփվում է միայն քոչարյանական նեղ շրջանակի հետ...

Շուտով կբացվի Լոռու ճգնաժամային կառավարման կենտրոնը

Տարվա սկզբին Արտակարգ իրավիճակների նախարարություն կատարած այցի ժամանակ ՀՀ նախագահը որպես առանցքային խնդիր առանձնացրել էր մարզային կառույցների ստեղծման միջոցով…

«Հայկական ժամանակ». Երեւանի փոխքաղաքապետերի եւ նրանց կանանց ճոխ ունեցվածքը

Ինչպես երեւում է, 2003-ից մինչ օրս Երեւանի փոխքաղաքապետ աշխատող Կամո Արեյանի գործերը տարեցտարի դեպի վատն են գնում...

«Ժողովուրդ». Խաչիկ Ասրյանին մարզպետ չեն նշանակի, բայց կենացը խմել են

Ասրյանն իր մեծ ներուժով պետք է լինելու սեպտեմբեր ամսից՝ ավելի լուրջ գործընթացների համար...

«Հայկական ժամանակ». Շատերը մոռացել են 2005-ի «ուրվականների հանրաքվեն»

Ռոբերտ Քոչարյանի ներկայացրած սահմանադրական փոփոխությունների փաթեթը հանրաքվեի արդյունքներով ջախջախիչ պարտություն էր կրել...

«Առավոտ». Համաժողովրդական քննարկումների իմիտացիա՝ «սովետի» ոգով

Գերագույն Սովետ ներկայացվող օրենքի նախագծում աշխատանքային խումբը պարտադիր թողնում էր մի քանի շտկելու հարցեր...