News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Երեւանում, այսօր՝ մայիսի 13-ին, ժամը 16:35-ին, տեղեկություն է ստացվել, որ Դավիթաշենի կամրջի տակ տղամարդու դիակ է հայտնաբերվել:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ փրկարար ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խմբերը:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանի Դավիթաշեն կամրջից մայիսի 10-ին, ժամը 15-ի սահմաններում, 45-50 տարեկան մի տղամարդ իրեն ցած է նետել եւ տեղում մահացել: Պարզվել էր, որ մահացածը Երեւանի բնակիչ 57-ամյա Սամվել Գասպարյանն է:Կամրջից ցած նետվելուց մեկ օր առաջ նրա ծննդյան օրն է եղել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ