News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր այսօրվա՝ մայիսի 13-ի, արտահերթ նիստում ամփոփեց մայիսի 6-ին Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները: Ըստ այդմ, ինչպես նշեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, ընտրողների թիվը կազմել է 2 501 597: Ընտրություններին մասնակցել է 1 573 053 ընտրող: Անվավեր է ճանաչվել 53 831 քվեաթերթիկ: (ֆոտոռեպորտաժ)

Համամասնական ընտրակարգող ընտրություններին մասնակցած ուժերի ստացած քվեները բաժխվել են հետեւյալ կերպ.

«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն - 454 673 ձայն (30,12 տոկոս)

«Ժառանգություն» կուսակցություն – 86 996 ձայն (5,76 տոկոս)

Հայ ազգային կոնգրես – 106 903 (7,8 տոկոս)

Հայ հեղափոխական դաշնակցություն – 85 550 (5,67 տոկոս)

Հայաստանի դեմոկրատական կուսակցություն – 5 577 (0,37 տոկոս)

Հայաստանի կոմունիստական կուսակցություն – 15 895 (1,5 տոկոս)

Հայաստանի հանրապետական կուսակցություն – 664 640 (44,02 տոկոս)

«Միավորված հայեր» կուսակցություն – 2 946 (0,2 տոկոս)

«Օրինաց երկիր» կուսակցություն» - 83 123 (5,51 տոկոս)

Անճշտությունների չափը կազմել է 3 355:

Համամասնական ընտրակարգով ընտրությունները կայացել են 41 ընտրատարածքների 1982 տեղամասերում: Ընտրությունների հետ կապված, մասնավորապես, ստացվել է 531 դիմում բողոքը, որից 478-ը մեկ քաղաքացու՝ Ռուբեն Թորոսյանի կողմից: Բոլոր դիմումները քննարկվել են, կայացվել; են համապատասխան որոշումներ:

Ավելի վաղ ԿԸՀ-ն մերժել էր ընտրությունները չեղյալ համարելու պահանջով ՀԱԿ-ի դիմումը, նշելով, որ 1982 տեղամասերից ոչ մեկում քվեարկությունն անվավեր ճանաչելու դիմում չի ստացվել, վերահաշվարկ կատարվել է ընդամենը 11 տեղամասերում եւ պարզվել, որ ընտրությունները չեղյալ համարելու որեւէ հիմք գոյություն չունի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ