News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 04
Տեսնել լրահոսը

Սոչիի հայերը դեմ չեն դաղստանցիների եւ չեչենների զանգվածային ներգաղթին, բայց եկվորները պետք է պահպանեն օրենքը: Այդ մասին մայիսի 12-ին հայտարարվել է Ադլերի «Գարուն» պանսիոնատում կայացած միջազգային կլոր սեղանի ընթացքում:

Հիշեցնենք, որ վերջին ժամանակներս լարվածություն է նկատվում Սոչիի հայերի եւ եկվոր դաղստանցիների հարաբերություններում:

Մայիսի 1-ին Սոչիում զանգվածային կռիվ էր տեղի ունեցել, որին մասնակցել էին շուրջ 100 մարդ: Կռվի մասնակիցներից մեկը դանակով ստացված վերքերից մահացել էր: Նա Սոչիում հայտնի մարզիկ, թաեքվոնդոյի սպորտի վարպետ 24 -ամյա Յուրի Գարանյանն էր: Գարանյանի մտերիմներից մեկը կնոջ հետ զբոսնելիս էր եղել «Ռիվյերա» զբոսայգում: Զույգին մոտեցել էր մարդկանց մի խումբ, որոնցից մեկն իր պահվածքով վիրավորել էր կնոջը: Տղամարդը բռունցքով հարվածել էր նրան, բայց կոնֆլիկտը դրանով չէր սահմանափակվել, այն շարունակվել էր Դոնի փողոցի եւ Վինոգրադյան խաչմերուկի հատման մասում` զանգվածային կռվի տեսքով: Այդ ընթացքում Յուրի Գարանյանը պաշտպանել էր 35-ամյա ծանոթին, եւ կռվի ընթացքում նրան դանակահարել էին:

Ինչպես NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Սոչիի հայերի միության նախագահ, «ՏՎԶՎ» հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Վալերի Թորոսյանը, Կլոր սեղանի աշխատանքներին Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը չի մասնակցել` իր փոխարեն ուղարկելով տարածաշրջանների գծով փոխնախագահ Գերման Անանյանցին: «Դահլիճը լիքն էր, հավաքվել էր շուրջ 250 մարդ, հիմնականում հանդիպմանը մասնակցում էին երիտասարդության ներկայացուցիչները», - նշել է Թորոսյանը, ավելացնելով, որ դահլիճում նաեւ նկատելի է եղել ոստիկանների մեծ խումբ:

Նշենք, որ հանդիպման պատրվակ էր դարձել դաղստանցիների եւ չեչենների ակտիվ տեղափոխվելը տարածաշրջան, որոնք, ըստ տեղաբնակների պնդման, հաճախ իրենց անկարգ են պահում, հրահրում են վեճեր, հետապնդում կանանց, խախտում օրենքները: «Ամենագիտակիցը եղել է մի երիտասարդի ելույթը, որն ընդգծել է «Հայերը Սոչիում ապրում են 100-200 տարի, եւ մենք դեմ չենք դաղստանցիների եւ չեչեների տեղափոխմանը: Սակայն մենք օրինապահ քաղաքացիներ ենք, եւ նույնն ենք պահանջում նաեւ եկվորներից», - նշել է Թորոսյանը:

Միեւնույն ժամանակ Սոչիի հայերի միության նախագահը կտրուկ քննադատել է ՌՀՄ-ի գործունեությունը: «5-6 տարվա ընթացքում Ռուսաստանի հայերի միությունը ձախողված քաղաքականություն է վարում տարածաշրջանում, որի հետեւանքն է կազմակեպության հեղինակության անկումը», - նշել է Վալերի Թորոսյանը, ավելացնելով, որ չկա անձնավորություն, որն ի վիճակի է համախմբելու հայերին: Նա նաեւ հիշեցրել է, որ Սոչիի հայերի միությունը հանդես էր եկել Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման օրինագծի ընդունման օգտին ստորագրահավաք կազմակերպելու նախաձեռնությամբ: «ՌՀՄ-ն արգելել է այդ նախաձեռնությունը, ընդ որում` Ա. Աբրահամյանն անձամբ նույնիսկ չի պատասխանել», - եզրափակել է Վ. Թորոսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ