News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 10
Տեսնել լրահոսը

Ադրբեջանական իշխանությունները նույնասեռականների դեմ արշավ են սկսել: «Ենի Մուսավաթ» թերթի փոխանցմամբ, մայիսի 12-ին Բաքվում հատուկ գործողություն է իրականացվել սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչների դեմ, որի արդյունքում ավելի քան 100 մարդ է ձերբակալվել:

«Բաքվում նույնասեռականներին տնային կալանքի են ենթարկել» վերնագրով հոդվածում նշվում է, որ հատուկ գործողության նպատակն է կանխել «Եվրատեսիլ-2012» միջազգային մրցույթի նախաշեմին գեյ-շքերթի անցկացումը:

Ադրբեջանի ՆԳՆ-ն հերքել է այս տեղեկությունը: «Նման տեղեկատվությունը նպատակը Ադրբեջանի պետության դեմ սադրանքն է:

Ցավում եմ, որ նման հեղինակավոր թերթը, ինչպիսին «Ենի Մուսավաթն» է, նման լուր է տարածել, չճշտելով գործի էությունը ՆԳՆ մամուլի ծառայությունից»,-նշված է ՆԳՆ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ