News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Facebook Inc. Ընկերությունը մտադիր է ավելացնել բորսայական վաճառքի հանված բաժնետոմսերի գինը: Նախնական տեղադրման շրջանակներում բաժնետոմսերի գները 28-35 դոլարից կհասնի 34-38 դոլարի:

IPO-ի շրջանակներում ծրագրվում է 337,4 մլն բաժնետոմս հանել վաճառքի, որոնցից 180 մլն-ը կհանի ընկերությունը, եւս 157,4 մլն-ը` բաժնետերերը: Եթե պահանջարկը վաճառողներին բարձր կթվա, կարող են վաճառքի հանվել եւս 50 մլն բաժնետոմսեր, այդ թվում` Facebook-ի` 6 մլն, եւ բաժնետերերի կողմցի` 44 մլն:

Եթե բաժնետոմսերի գինը կազմի 38 դոլար, արդեն IPO-ի հիմնական փուլում 12,8 մլրդ դոլար կստացվի:

IT-մագնատների մրցավազքում Մարկ Ցուկերբերգը կարող է անցնել Google-ի համահիմնադիրներ Լարրի Փեյջին եւ Սերգեյ Բրինին: IPO-ից հետո ընկերության գինը կկազմի 106 մլրդ, իսկ Ցուկերբերգի բաժինը` 25,28 մլրդ: Բրինի եւ Փեյջի ունեցվածքը 18,7 մլրդ է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ