News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Աշակերտին բռնաբարելու մեջ մեղադրվող գյուղապետ-ուսուցչի գործով դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն` 8-րդ դասարանի հարթաշենցի աշակերտուհու նկատմամբ եղել է սեռական ոտնձգություն: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց գործով քննիչ Մխիթար Տիգրանյանը:

Նրա փոխանցմամբ` դատաբժշկական փորձաքննության պատասխանում նշվում է միայն, որ այդ երեխայի հետ նման դեպք եղել է, սակայն թե կոնկրետ ով է արել, այդ մասին ոչինչ չկա:

Առայժմ այդ գործով միակ մեղադրյալը Ազատ Ղուկասյանն է, սակայն դեռ պետք է հաստատվի կամ հերքվի, որ սեռական ոտնձգությունն ինքն է արել:

Քննիչը նշեց, որ այդ գործի նախաքննությունը դեռ չի ավարտվել, մի շարք փորձաքննությունների պատասխանները չեն ստացել: Մասնավորապես, դեռ պետք է ստանան դատակենսաբանական, դատահոգեբանական, դատահոգեբուժական փորձաքննությունների պատասխանները:

Մխիթար Տիգրանյանը նշեց, որ ամեն ինչ պարզ կլինի, երբ ստանան փորձաքննությունների պատասխանները, ի մի բերեն, գործն ուղարկվի դատարան, լինի դատավճիռ, իսկ առայժմ նա կոչ արեց չխախտել անմեղության կանխավարկածը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Սյունիքի մարզի Հարթաշեն համայնքի ղեկավար Ազատ Ղուկասյանը, ով միաժամանակ գյուղի դպրոցում ֆիզկուլտուրա է դասավանդում, կասկածվում է անչափահաս, 8-րդ դասարանի աշակերտուհուն բռնաբարելու մեջ:

Ինքը` Ազատ Ղուկասյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հերքել էր, որ նման բան է եղել, նշելով, որ ինքն առհասարակ երբեւէ սեռական կապի մեջ չի եղել իր աշակերտուհիների հետ: Հարցին, թե ինչո՞ւ հենց իր անվան շուրջ են նման խոսակցություններ շրջանառվում, Ազատ Ղուկասյանը պատասխանեց, որ իրեն շանտաժ անողներն են խաղում իր բարի համբավի հետ, թշնամիներ ունի, դավադրություն են կազմակերպել եւ այլն` հավելելով, որ ամեն ինչ պարզ կլինի մի քանի օրից, այժմ ավելին չի կարող ասել:

«Համոզված եղեք` ով ինչ ասել ա, գրել ա, պատասխան ա տալու դրա համար»,- ասել է գյուղապետը` շեշտելով, որ պատասխանատու է իր ասածների համար եւ շարունակելու է դասավանդել դպրոցում:

Նշենք, որ 50-ամյա Ազատ Ղուկասյանը ՀՀԿ անդամ է, ամուսնացած է,  ունի չորս երեխա եւ հինգ թոռնիկ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ