News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը շատ հետաքրքիր է համարում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ֆենոմենը: Նա իր այս կարծիքը հայտնել է այսօր` մայիսի 17-ին, «Հայաստանի ընտրությունների արդյունքները. Հայ-ռուսական երկխողության նոր փո՞ւլ» խորագրով հեռուստակամուրջի ժամանակ:

Նրա խոսքով, ընտրությունները հետաքրքիր պատկեր վեր հանեցին. մեծ կուսակցություններն էլ ավելի մեծցան, իսկ փոքրերն` ավելի փոքրացան: Իսկանդարյանը նշեց, որ այնպիսի երկրներում, ինչպիսին է Հայաստանը, լավ է վաճառվում պատերնալիզմը, իսկ գաղափարախոսությունը վատ է վաճառվում:

«Այն կուսակցությունները, որոնք իրենց քարոզարշավը կառուցել էին գաղափարական պայքարի վրա, պարտվեցին»,-ասաց փորձագետը, հավելելով, որ ընտրություններում ՀՀԿ-ի հիմնական մրցակիցը ոչ թե եղել է ընդդիմությունը, այլ ԲՀԿ-ն, իսկ ընդդիմադիր ՀԱԿ-ի հիմնական մրցակիցներն ընդդիմադիր ուժերն էին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ