News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ադրբեջանն աստիճանաբար ավելի է ներքաշվում Իրանի շուրջ դիմակայության մեջ: Նման կարծիք է հայտնել Ռազմավարական զարգացման մոդելավորման կենտրոնի առաջին փոխնախագահ Գրիգորի Տրոֆիմչուկը մայիսի 17-ին «Ընտրությունների արդյունքները Հայաստանում. ռուս-հայկական երկխոսություն, նոր փո՞ւլ»:

Ավելի ճիշտ նրան ներքաշում են, ասել է փորձագետը` հիշեցնելով վերջին «լրտեսական սկանդալները»:

«Սակայն Ադրբեջանին ոչ ոք, այդ թվում Ռուսաստանը, ոչինչ չի կարող հուշել: Նա ինքը պետք է եզրակացություններ անի ինքնապահպանման բնազդի հիման վրա»,- նշել է Գրիգորի Տրոֆիմչուկը` հիշեցնելով, որ պատերազմի դեպքում Ադրբեջանին առաջինն են հարվածելու:

Այդ համատեքստում փորձագետը հույս է հայտնել, որ ողջամիտ մոտեցումը կհաղթանակի: Նրա կարծիքով, Հայաստանն ու Ադրբեջանը ստեղծված իրավիճակում կարող են ոչ ստանդարտ քայլ անել եւ բանակցություններ սկսել Իրանում նախաձեռնվող պատերազմի նախօրեին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ