News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

ԵՄ-ն մի շարք առաջարկներ է պատրաստել ղարաբաղյան հիմնախնդրի կողմերի միջեւ վստահության ամրապնդման համար: Այդ մասին այսօր մամլո ասուլիսում հայտարարել է Ադրբեջանում ԵՄ-ի ներկայացուցչության ղեկավար Ռոլանդ Քոբիան:

«ԵՄ-ն մի շարք գաղափարներ է պատրաստել, որոնք կարող են նպաստել ղարաբաղյան հիմնախնդրի կողմերի միջեւ վստահության ամրապնդմանը: Դեռեւս նրանք չեն ընդունվել կողմերի կողմից», - նշել է նա: «Հուսով ենք, որ մոտ ապագայում կողմերը կընդունեն այդ առաջարկները: Եւ դա կլինի այն բանի նշան, որ կողմերն իսկապես ցանկանում  են կարգավորել այդ հարցը», - ավելացրել է Քոբիան, հաղորդում է  «ԱՊԱ»-ն:

Նա նշել է, որ ԵՄ-ն ցանկանում է  ուժեղացնել իր աջակցությունը կարգավորման խաղաղ գործընթացին: Դրա ապացույցն է  տարածաշրջանում հատուկ ներկայացուցիչ  Ֆիլիպ Լեֆորի նշանակումը, որն ունի նաեւ հատուկ մանդատ Լեռնային Ղարաբաղի հարցի վերաբերյալ, ինչպես նաեւ ԵՄ-ի ցանկությունն է դիմել մի շարք միջոցների կողմերի միջեւ վստահությունն ամրապնդելու համար: 

«Տվյալ առաջարկները քննարկվում են Հայաստանի եւ Ադրբեջանի հետ: Հակամարտությունը  բավականին երկար է ձգվում, շփման եզրում զոհվում են մարդիկ: Մենք աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը, սակայն բացի պաշտոնական բանակցություններից շատ կարեւոր է  վերականգնել վստահությունը մարդկանց միջեւ», - հայտարարել է դեսպանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ