News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Ադրբեջանական eurovision.az, eurovisionaz.com, esctoday.com եւ ann.az կայքերը, որոնք լուսաբանում են երգի միջազգային «Եվրատեսիլ-2012» մրցույթը, հարձակվել են հաքերային հարձակման:

Հարձակումն իրականացվել է «Ազատության ֆիդայիներ» անունով հաքերների խմբի կողմից: ann.az կայքում զետեղվել է լրագրող Ռաֆիկ Թաղիի նկարը եւ խմբի պահանջը: Թաղին սպանվել էր 2011թ. Բաքվում:

Տվյալ կայքերի տեխնիկական աջակցման խմբերը աշխատում են խնդրի վերացման ուղղությամբ: Նշենք, որ «Եվրատեսիլը» կայանալու է Բաքվում մայիսի 22-26-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ