News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Վրաստանի խորհրդարանի այցելուներից մեկը այսօր` մայիսի 17-ին, փորձել է հրդեհ կազմակերպել: Ոստիկանությունը ձերբակալել է Գեորգի Չիխլաձե անունով միջին տարիքի տղամարդու:

Նախնական տվյալներով` նա այրել է թուղթը եւ նետել գրասենյակի ընդունարան: Աշխատակիցներից ոչ ոք չի տուժել, սակայն այրվել է աշխատասենյակի կահույքի մի մասը, գրում է «Գռուզիա-Online»-ը: Դեպքի վայր են ժամանել ոստիկաններ եւ հրշեջներ:

Պարզվել է, որ տղամարդը մի քանի թանկարժեք վիրահատությունների կարիք է ունեցել: Նա դիմում էր ներկայացրել խորհրդարան, որում խնդրել  էր իրեն ներառել սոցիալական ծրագրում եւ վճարել բուժման ծախսերը: Չիխլաձեն վստահեցրել է, որ փորձել է այրել ինքն իրեն, այլ ոչ թե աշխատասենյակը: Տղամարդն իր արարքը բացատրել է նրանով, որ իշխանությունները հրաժարվել են վճարել բուժման ծախսերը, իսկ ինքը միջոցներ չունի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ