News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Թերթը գրում է, որ երեկ Երեւանի թիվ 56 դպրոցի աշակերտուհիներից մեկը ինքնասպանության փորձ է կատարել: Նրան տեղափոխել են «Մուրացան» հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք: Աղջիկը խմել է սրտի համար նախատեսված «դիգոկսին» դեղամիջոցի մեծ չափաքանակ` մոտ 50 հաբ:

«Մուրացան»-ի հիվանդանոցից հայտնել են, որ աղջկա վիճակը միջին ծանրության է, կայուն: Նա խոսում է, բայց հիմնականում ընկճված է ու շատ է քնում: Լուրեր կան, որ նա սիրո հողի վրա է դիմել այդ քայլին:

Հայաստանի ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից տեղեկացրել են, որ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-110 հոդվածի հատկանիշներով, այն է՝ ինքնասպանության հասցնելու փորձ: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նախաքննությունը շարունակվում է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ