News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Սոչիում վթարի հետեւանքով զոհվել են երկու հայեր, եւս երկուսը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում: Ոչ ոք չի կարող ասել, թե ինչպես է Սոչիի մերձակայքում գտնվող հայկական Վարդանե գյուղի բնակիչ, 17-ամյա Իշխան Գրոմովը հայտնվել «Լադա Պրիորա» մեքենայի ղեկին: Մեքենայում են եղել նաեւ նրա ընկերները` 17-ամյա Կարեն Ավեդյանն ու 14-ամյա Վիոլետա Զեյթունյանն ու Դիանա Նահապետյանը: Ընկերախումբն ուղեւորվել է Սոչի: Աղջիկները նստած են եղել հետեւի նստատեղին, իսկ տղաներն` առջեւում, հայտնում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը:

Նիժնայա Խոբզա գյուղի մերձակայքում մեքենան դուրս է եկել երթեւեկելի մասից եւ բախվել կամրջի բետոն արգելապատնեշին:

Հարվածի արդյունքում մեքենան պայթել է: Վթարի հետեւանքով մահացել են Կարենն ու Վիոլետան, իսկ Դիանային եւ Իշխանին տեղափոխել են հիվանդանոց:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ