News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Նյու Յորքի գաղտնի գործակալներին նվիրված  ցուցահանդեսում կցուցադրեն ռուս կին հետախույզ Աննա Չամպանի իրերը, որոնք ՀԴԲ-ի ձեռքում են հայտնվել:

Ցուցահանդեսը բացվում է մայիսի 18-ին Թայմզ սքվերում: Ցուցանմուշների թվում ռուս հետախույզի նոթբուքն է, որը ՀԴԲ-ի ձեռքն է ընկել 2010թ. հունիսին նրա ձերբակալության օրը: Աննա Չամպանն ինքն է նոթբուքը վերանորոգելու նպատակով հանձնել ՀԴԲ-ի աշխատակցին, որը ներկայանում էր իբրեւ ռուս գործակալ: Սկանդալային բացահայտումը տեղի էր ունեցել հենց հաջորդ օրը, ինչից հետո Չամպանը գործի այլ մասնակիցների հետ արտաքսվել էր հայրենիք:

Այցելուները կարող են տեսնել  նաեւ նրա ձեռնաշղթաները:

Հատուկ ծառայությունների մոտ է գտնվում նաեւ դիզայներական պայուսակ, որը հագեցած է եղել գործընկերներին  տեղեկատվություն փոխանցելու գերժամանակակից սարքով:

Ակնկալվում է, որ բարձրտեխնոլոգիական աքսեսուարը եւս համընդհանուր ցուցադրության կդրվի, գրում է Life News-ը:

BASE Entertainment-ի տվյալներով` ցուցահանդեսին այլ ցուցանմուշների շարքում կլինի փոքր գայլիկոն, որն օգտագործվել է ՊԱԿ-ի աշխատակիցների կողմից` Մոսկվայում ԱՄՆ-ի դեսպանատանը հետախուզական աշխատանքներ իրականացնելիս,  Charlie the Catfish անունով ռոբոտը, որն օգտագործվել է ԱՄՆ-ի ԿՀՎ-ի կողմից եւ բրիտանական երկտեղանի բատիսկաֆ Sleeping Beauty-ն, որն օգտագործվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ