News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Այն մարդիկ, ովքեր պարբերաբար սուրճ են խմում, ավելի քիչ «շանսեր» ունեն մահանալ սրտային հիվանդություններից, կաթվածից, դժբախտ դեպքերից, շաքարախտից ու վարակներից:

Ինչպես հաղորդում է Zdorovo.ua-ն, ԱՄՆ Մերիլենդ նահանգի առողջապահության ինստիտուտի, Քաղցկեղի ազգային ինստիտուտի հետազոտողներն ուսումնասիրել են 50-71 տարեկան ավելի քան 400 հազար մարդու սովորությունները եւ հայտնաբերել, որ որքան ավելի շատ է մարդը սուրճ խմում, այնքան ավելի քիչ է տարբեր հիվանդություններից մահանալու հավանականությունը, այդ թվում կաթվածից, դժբախտ պատահարներից, վարակներից, շաքարախտից եւ այլն:

Սուրճի սրահարներն, ամենայն հավանականությամբ, ավելի ամուր առողջություն ունեն: Ընդ որում, խնդիրը կոֆեինի մեջ չէ, այլ սուրճի այլ բաղադրիչների մեջ, քանի որ կոֆեին պարունակող այլ մթերքները նույն արդյունքը չեն տալիս:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ