News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Երեւանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանը, ով մինչեւ ռեկտորի պաշտոնից ազատվելը աշխատում էր որպես պրոֆեսոր` աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Երեւանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանը: «Ես, երբ ռեկտոր էի միաժամանակ համատեղությամբ ունեի այդ հաստիքը: Փաստորեն, երբ ինձ ազատել են ռեկտորի պաշտոնից, պետք է պահպանեի նաեւ իմ պրոֆեսորի հաստիքը: Այսինքն` պետք է ինձ տեղափոխեին պրոֆեսոր, ինչը չի արվել: Պատկերացրեք մարդուն ապրիլի 18-ով ազատում են ռեկտորի պաշտոնից եւ դրա հետ միաժամանակ նույն օրը պետք է լիներ հրաման, որ տեղափոխում են եւ հիմնական աշխատանքը համարեն պրոֆեսորի աշխատանքը: Փոխանակ դա անեն ստեղծել են այնպիսի վիճակ, որ ովքեր այդ հարցը բարձրացրել են, փորձել են ճնշել: Փոխանակ մեղավորներին պատժեն այն մարդուն են փորձել պատժել, ով այդ հարցը բարձրացնում է` նկատողություն տալով»,- պարզաբանեց Սուրեն Զոլյանը:

Նրա խոսքով, այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ կարծես, թե իր հավեսի համար է նստել այնտեղ: «Եթե այդպես է, ես կշարունակեմ դաս տալ, բայց մենակ մեկ պայմանով, որ մեղավորները պետք է իրենց պատիժն ստանան»,- առաջարկեց Սուրեն Զոլյանը, սակայն հրաժարվեց ասել, թե խոսքը ում մասին է: Բայց նա պայման է դրել, որ մեղավորները գոնե նկատողություն պետք է ստանան: «Այս կամայականությունը, որ ի՞նչ կուզենք կանենք, ո՞նց կուզենք կպատժենք, օրենքների վրա թքած ունենք, արդեն ինչ-որ ձեւով գոնե սլաքավարների պետք է պատժեն», - ընդգծեց Սուրեն Զոլյանը եւ ասաց, որ ռեկտորի պաշտոնից իրեն ազատելու վերաբերյալ երկու հայցադիմումներն էլ դատարանում են եւ այդ հայցադիմումներից չի հրաժարվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ