News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Այսօր` մայիսի 18-ին, տեղական ժամանակով ժամը 18.47-ին Ադրբեջանի տարածքում՝ Զաքաթալա քաղաքից 19 կմ դեպի հարավ-արեւելք, տեղի է ունեցել 5 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 7 բալ:

Հայաստանի ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունից հայտնում են, որ էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 41.470 եւ արեւելյան երկայնության 46.810:

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 20 կմ խորության վրա:

Ըստ նախնական տվյալների` երկրաշարժը զգացվել է ՀՀ տարածքում` Ստեփանակերտ եւ Վարդենիս քաղաքներում, 3 բալ ուժգնությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ