News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Թբիլիսիի կենտրոնում հայկական Սուրբ Նշան եկեղեցու տարածքի մաքրումն ավարտվել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց «Հայարթուն» հայկական մշակութային կենտրոնի համակարգող Լեւոն Չիդիլյանը: Ներկայումս եկեղեցու  վերկանգնման աշխատանքների նախագծում է կատարվում:

«Ամբողջությամբ հեռացվել են փլավածքները, մաքրվել են քանդակները, մոտակա տները հեռացվել են վտանգից: Հիմա արդեն կազմվում է վերականգնողական աշխատանքների նախահաշիվը»,-նշեց զրուցակիցը:

Լեւոն Չիդիլյանն ասաց, որ վրացական կողմը վերականգնողական աշխատանքների մեկնարկի ժամկետ չի նշում, սակայն հույս հայտնեց, որ դրանք կսկսվեն առաջիկայում:

Ինչպես հաղորդել էր NEWS.am-ը,  մայիսի 14-ին փլուզվել էր Սուրբ Նշանի մի մասը, որն արդեն տուժել էր այս տարի հունվարին տեղի ունեցած հրդեհի հետեւանքով: Հայկական կողմը վրացական իշխանությունների հետ եկեղեցին վերականգնելու պայմանավորվածություն էր ձեռք բերել:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ