News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Կանադական «The Gazette» պարբերականը անդրադարձել է հայ ադամանդագործ Գեւորգ Մխիթարյանին, ով 2001 թ-ին, ի թիվս 60  հայ ադամանդագործ վարպետների, եկել էր Կանադա` այդ ոլորտում աշխատելու համար:Թերթը նշում է, որ խորհրդային շրջանում Հայաստանը ԽՍՀՄ-ում ադամանդի մշակման կենտրոններից մեկն էր, որտեղ աշխատում էին միջազգային որակավորում ունեցող մասնագետներ:

Սակայն ԽՍՀՄ-ի փլուզումց հետո Հայաստանի համար ծանր տնտեսական ժամանակներ վրա հասան, բայց նման որակավորում ունեցող մասնագետները պահանջված էին ամենուր` Բոթսվանայից մինչեւ Կանադա:Մխիթարյանը Յելոունայֆում աշխատել է երկու տարի, 2003-ին նա վերադարձել է Հայաստան` ամուսնանալու համար, սակայն  2006 թ-ին Կանադան կրկին կանչել է նրան: Նա ու եւս 12 հայ մասնագետներ հրավիրվել են աշխատելու Մաթանի ալմաստի վերամշակման գործարանում:Սակայն Մաթանի ադամանդե երազնաքները բախվեցին 2008թ. ֆինանսական ճգնաժամի հետ: «Diarough» գործարանը, որտեղ աշխատում էր Մխիթարյանը, փակվեց 2009թ-ին, եւ նա իր ընտանիքի հետ մեկնեց Մոնրեալ:

Այսօր նա «Melisende Diamonds Ltd.» ընկերության հինգ սեփականատերերից մեկն է: Փոքրիկ մի արտադրամասի, որը բացվել է 2010թ-ին եւ մեծ երազանք ունի առաջատար դառնալու ալմաստի մշակման ոլորտում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ