News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ում մայիսի 20-ին կայացել է ավանդական հեռուստամարաթոնը, որ կազմակերպել էր Հայ դատի գրասենյակը: Մարաթոնի 6 ժամերի ընթացքում գրասենյակը հավաքել է մոտ 2,2 մլն դոլար, գրում է «Ասպարեզը»:

ԱՄՆ-ի հայ համայնքը «Հորիզոն» հեռուստաալիքի եթերում հնարավորություն է ունեցել ծանոթանալ Հայ դատի գրասենյակի գործունեության հետ` միտված Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը, Հայաստանին եւ Լեռնային Ղարաբաղին օգնություն հատկացնելուն:

Հայ դատի գրասենյակը կոչ է արել բոլորին միանա հեռուստամարաթոնին եւ իրենց ավանդը ներդնել համահայկական նպատակներին հասնելու համար: Մարաթոնին իրենց աջակցությունն են բերել ԱՄՆ հայ համայնքի հայտնի գործիչները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ