News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Վայքի N զորամասի ժամկետային զինծառայող 19-ամյա Ֆելիքս Վալերիի Գեւորգյանը, ով տուժել էր օձի խայթոցից  այսօր` մայիսի 21-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնի թունաբանական բաժանմունքից կտեղափոխվի զինվորական հոսպիտալ այնտեղ հետագա բուժումը շարունակելու համար: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արմենիա բժշկական կենտրոնի թունաբանական բաժանմունքի ավագ բժշկուհի Աշխեն Ղազարյանը եւ նշեց, որ տուժողի առողջական վիճակը այս պահին բավարար է:

Նշենք, որ օձը մայիսի 17-ի առավոտյան էր խայթել Ֆելիքսին, որից հետո նրան առավոտյան ժամը 10:00-ի սահմաններում տեղափոխել էին Վայքի  բժշկական կենտրոն: Նա Վայքի N զորամասի զորվարժանքներին է մասնակցելիս եղել:

Զինվորը բուժհաստատություն է տեղափոխվել խայթոցից անմիջապես հետո: Ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցներ, ներարկվել է «անտիգյուրզին»  դեղամիջոցը, ապա տեղափոխվել «Արմենիա» բժշկական կենտրոնի թունաբանական բաժանմունք:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ