News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

30-ամյա հայի սպանության կասկածյալին կախված են հայտնաբերել Եգորեւսկի բատախցում: Այդ մասին հայտնում է «Երկրամասը»` վկայակոչելով «MK»-ին:

Ըստ աղբյուրի տվյալների` կոնֆլիկտը տեղի է ունեցել հունվարի 18-ին: 5 մարդուց բաղկացած խումբը (3-ը հայ են եղել) հավաքվել էր հյուրանոցում իրենց 33-ամյա ծանոթուհի Մարիայի ծնունդը նշելու:  Խնջույքի ժամանակ հյուրանոց է զանգել  բոլոր մասնակիցների ընդհանուր ծանոթուհին`   «Ագրովիտ» հանգստյան գոտու քարտուղարը, եւ օգնություն խնդրել: Ըստ աղջկա` անհայտ անձինք նրանից փող էին շորթում իբր անցյալ շաբաթ տեղի ունեցած ճանապարհային պատահարի պատճառով: 

Երիտասարդները վախեցրել են դրամաշորթներին, եւ վերջիններս որոշել են  հեռանալ: Վերադարձի ճանապարհին նրանց BMW-ն կանգնեցրել է «Մերսեդեսը», որից դուրս է եկել հրացանով մի տղամարդ եւ կրակել: Մեքենայի 30-ամյա վարորդը`Գուրգեն անունով,  վիրավորվել է կրծքից եւ մահացել հիվանդանոցում: Տուժել են նաեւ BMW-ի երկու ուղեւորներ` 24-ամյա Արսենը եւ հոբելյարը:

Շուտով ձերբակալվել է կասկածյալը` Ռամենսկիի 32-ամյա բնակիչ Պավելը: Հետաքննության ընթացքում նրան նստեցրել են Եգորեւսկի բանտ, իսկ մայիսի 17-ին նրան կախված են հայտնաբերել: Պավելի հայրը բացատրել է, որ  դրանից քիչ առաջ որդին, որը գտնվել է ընդհանուր խցում, խնդրել է, որ իրեն բժշկի մոտ տանեն: Երիտասարդին, որի երիկամը մի քանի տարի առաջ հեռացրել էին,  ներարկում է անհրաժեշտ եղել:  Երբ Պավելը միջանցք է դուրս եկել, նա, ըստ հոր, կոնֆլիկտ է ունեցել պահակի հետ: Վկաներն ասում են, որ կռիվ է եղել, Պավելին տարել են մեկուսարան, որտեղ նրան պարանով կախված են գտել: Հայրը վստահեցնում է, որ Պավելը հավատացյալ է եղել եւ երբեք  նման մեղք չէր գործի:

Բացի դրանից նրա մամնի վրա հեմատոմաներ են հայտնաբերել, իսկ բժշկական զննումը ցույց է տվել, որ մահվանից առաջ Պավելի նկատմամբ ոտնձգություններ են իրականացվել:  Ի դեպ, բանտի ղեկավարությունը հարազատներին ասել էր, որ  տղամարդն ինքնասպան է եղել` վատ լուրեր լսելով փաստաբանից:  Մինչդեռ, ըստ հոր,  փաստաբանը հենց լավ լուրեր էր բերել` երիտասարդը պետք է դուրս գար մայիսի վերջին բավականաչափ ապացույցներ չլինելու պատճառով:

Իրավապահները, որոնց դիմել են Պավելի հարազատները, մտադիր են դիմել  հետաքննչական հանձնաժողովին, քանի որ հիմքեր կան ենթադրելու, որ տղային դրդել են ինքնասպանության: Այժմ մարմինն ուղարկվել է կրկնակի փորձաքննության:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ