News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Բաքվի կենտրոնում  ընդդիմության մի քանի հարյուր ակտիվիստներ բողոքի երթ են անցկացրել` չնայելով ոստիկանության հակազդեցությանը:

«Հանրային պալատի» ակտիվիստները հավաքվել են «Խագանի» առեւտրի կենտրոնի մոտ, որտեղից երթով շարժվել են դեպի Շատրվանների հրապարակ: Նրանք վանկարկել են  «Ազատություն», «Հրաժարական», «Ոչ կոռուպցիային» կարգախոսները: Մի քանի շրջան անելով` նրանք ուղեւորվել են Սաբիրի պուրակ:

Այստեղ ցուցարարների եւ ոստիկանների միջեւ բախումներ են սկսվել:  Ոստիկանությունը երկար չէր կարող նրանց պահել, իրավիճակը վերահսկել հաջողվել է միայն հատուկ նշանակության ջոկատի ժամանումից հետո: Ինչպես հաղորդում է Turan-ը, ձերբակալվել են տասնյակ մարդիկ` ներառյալ  «Ժողովրդական ճակատ» եւ այլ քաղաքական կուսակցությունների, երիտասարդական կազմակերպությունների  հայտնի ակտիվիստներ: 

Ընդդիմադիրների խմբերի հանկարծակի երթերը տեղի են ունենում նաեւ մայրաքաղաքի կենտրոնի այլ վայրերում: Տեղի ունեցածը գրանցվում է արտասահմանյան բազմաթիվ լրագրողների կողմից, որոնք ժամանել են Բաքու` «Եվրատեսիլ» մրցույթի լուսաբանման համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ