News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 04
Տեսնել լրահոսը

Չիկագոյում ընթացող ՆԱՏՕ-ի գագաթաժողովի արդյունքներով, Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ արդեն 2014 թվականին Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի լիիրավ անդամ:

«Ենթադրաբար, հաջորդ գագաթաժողովը կկայանա 2014-ին եւ Վրաստանը Բալկանյան երեք երկրների հետ միասին մեծ շանսեր ունի ՆԱՏՕ-ի լիիրավ անդամ դառնալու: Ես երբեք այս հարցում այդքան վստահ չեմ եղել, որքան այսօր»,-լրագրողների հետ զրույցում հայտարարել է Սահակաշվիլին, մեջբերում է «Ինտերֆաքսը»:

Չիկագոյի գագաթաժողովի արդյունքում ընդունված հռչակագրում, ՆԱՏՕ-ի անդամ երկրները հաստատել են Վրաստանի` Դաշինքին անդամակցելու ձգտումներին իրենց աջակցությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ