News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Լոռիի մարզում, մայիսի 21-ին, կարկտահարության հերթական դեպքն է գրանցվել: Ժամը 18:35-ի սահմաններում ուժեղ կարկուտ է տեղացել մարզի Լեռնահովիտ համայնքում, որը տեւել է շուրջ 44 րոպե, ամբողջությամբ ջարդելով ցանքատարածություններն ու ծառերի վրայի պտուղները:

NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում Լեռնահովիտ համայնքի ղեկավար Արշակ Վելիցյանն ասաց, որ վերացել է բերքի մոտ 80 տոկոսը: «Ծառերը չկան, գոյություն չունեն, լրիվ բերքը թափվել է, բանջարեղենը, ցորենը,  կարտոֆիլը, ոչ մի բան չի երեւում»,-պատմեց նա, ավելացնելով, որ կարկուտի հարվածներից վնասվել են նաեւ բնակելի տներից մի քանիսի տանիքները, կոտրվել են ապակիներ:

Այն հարցին, թե ադյոք կառավարությունից ակնկալո՞ւմ են փոխհատուցում, Արշակ Վելիցյանը բացասական պատասխան տվեց, նշելով, որ նախորդ տարիների փորձը ցույց է տալիս, որ որեւէ փոխհատուցում չի տրվում: «Ուրիշ անգամներ էլ ա եղել, բայց ոչ տվել են, ոչ էլ փոխհատուցել»,-ընդգծեց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ