News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Երեւանում, այսօր` մայիսի 22-ին, ժամը 02.38-ին ահազանգ է ստացվել, որ փլուզվել է Ներքին Չարբախի 2-րդ փողոցի թիվ 28 տան առաստաղը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը: Պարզվել է, որ ամբողջությամբ փլուզվել է թիվ 28 տան առաստաղը (25 քմ): Զոհեր եւ տուժածներ չկան: Տան բնակիչներն ապահովվել են ժամանակավոր կացարանով:

Դեպքի վայրում են գտնվել Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի կոմունալ տնտեսության եւ բազմաբնակարան շենքերի կառավարման բաժնի պետ Հ. Ղազարյանը եւ Շենգավիթ վարչական շրջանի թիվ 9 տեղամասի լիազոր ներկայացուցիչ Ա. Պողոսյանը:

Դեպքի ուսումնասիրման նպատակով կստեղծվի հանձնաժողով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ