News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանի օրոք տրված դիպլոմները գոյություն ունեցող մասնագիտությունների հիման վրա են տրվել: Այս մասին, այսօր` մայիսի 22-ին, մամուլի ասուլիսում հայտարարեց Սուրեն Զոլյանն` արձագանքելով ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի այն հայտարարությանը, թե գոյություն չունեցող մասնագիտությունների հիման վրա են դիպլոմներ տվել:

Նրա խոսքով, ստուգումների արդյունքում պարզ է դարձել, թե մասնագիտության անվանումները պետք է բոլորը մեծատառով գրվեին, բայց իրենք առաջին տառն են մեծատառով գրել, ինչը օրենքի խախտում չէ: Ավելին, ըստ նրա, եթե դա օրենքի խախտում է, պետք է շուտ հայտնաբերած լինեին, որ տարիներ շարունակ նման դիպլոմներ չտային, ինչպես նաեւ դիմեին դատախազություն, ինչը չեն արել:

Ինչ վերաբերում է իր հեռացման հիմքին եւ ստուգման արդյուքներին, նա ասաց, որ իրեն ընտրել է համալսարանի խորհուրդը եւ հաստատել կառավարությունը եւ նույն ձեւով պետք է աշխատանքից ազատեին:

Զոլյանն Արմեն Աշոտյանի որոշումը բողոքարկել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում եւ հունիսի 14-ին նշանակվել է առաջին նիստը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ