News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Հաագայի հայ համայնքի նեկայացուցիչները հանդիպել են Նիդերլանդների Քրիստոնեա-դեմոկրատական միության պատգամավոր Էսմե Վիգմանին, ով այցելել է Հայաստան եւ Ղարաբաղ` «Արի եւ օգնիր» ծրագրի շրջանակներում:

Ինչպես հաղորդում է Nouvelles d’Arménie-ն, Նիդերլանդներում Հայաստանի դեսպան Ձյունիկ Աղաջանյանը շնորհակալություն է հայտնել Վիգմանին այցելությոն համար եւ հույս հայտնել, որ այսօրինակ այցելությունները կնպաստեն երկկողմ հարաբերությունների զարգացմանը:

Հոլանդացի պատգամավորը ցույց է տվել իր այցելության ժամանակ կատարած լուսանկարները:

Ադրբեջանի կողմից հնարավոր ճնշման եւ «սեւ ցուցակում» հայտնվելու հավանականության մասին հարցին ի պատասխան` Էսմե Վիգմանը պատասխանել է, որ պարտավոր չէ հաշվետու լինել ոչ ոքի առջեւ: Նրա խոսքով, նրա կայք ուղարկվել են բազմաթիվ սպառնալիքներ թուրքերի եւ ադրբեջանցիների կողմից:

«Ես չեմ հասկանում, ինչու նրանց մեջ այդքան շատ ատելություն կա», - ասել է նա եւ ավելացրել. «Ես բազմազավակ մայր եմ, երեք երեխա եմ մեծացնում: Իհարկե, ես նրանց կհորդորեմ Հայաստան այցելել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ