News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը

Ադրբեջանցի երկու սահմանապահների մեռած են գտել իրանա-ադրբեջանական սահմանին: Նախնական վարկածով, սպանությունը կատարել է նրանցից մեկը: Նա գնդակահարել է ծառայակցին, ապա` իրեն:

Ինչպես հաղորդում է APA-ն, միջադեպը արձանագրվել է Իմիշլինի շրջանի Բահրամթեփե գյուղի մոտ` Պետական սահմանապահ ծառայության Գյոյթեփե ջոկատի հենակետում:

Հենակետում գտել են 19-ամյա Ռահիբ Նազիմօղլու Ալիեւի եւ Տուրալ Իզզետօղլու Կազիմզադեի դիակները` հրազենային վնասվածքներով:

Ծառայությունում հայտնել են, որ միջադեպը եղել է ոչ կանոնադրային հարաբերությունների պատճառով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ