News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ստամբուլի քաղաքացիական գործերով 32-րդ դատարանը 9-ամսյա ազատազրկման է դատապարտել ադրբեջանցի երգչուհի Գյունել Զեյնալովային՝  վերջինիս նախկին ընկերոջ՝ Ռեզա Զարարաբիի  հետ հեռախոսային խոսակցությունների մանրամասները հրապարակելու համար։

Թուրքական Haber7-ի փոխանցմամբ՝ դատարանը սկզբում 6-ամսյա կալանքի էր դատապարտել, սակայն պատժաչափն ավելացրել է քանի որ ադրբեջանցի երգչուհին հեռախոսային խոսակցությունների մանրամասները հրապարակել էր մամուլի միջոցով։

Ռեզա Զարրաբին մինչ Թուրքիայում հայտնի երգչուհի Էբրու Գյունդեշի հետ ամուսնանալը ընկերություն է արել ադրբեջանցի երգչուհու հետ։

Դատարանը հետաձգել է ադրբեջանցի երգչուհու պատժի կիրառումը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ