News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Հայ-թուրքական փոխհարաբերություններից շատ բարդ է առանձնացնել եւ լուծել միայն առեւտրայինները: Այդ մասին հայտարարել էԹուրքիայի խորհրդարանի պատգամավոր, Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովում թուրքական պատվիրակության ղեկավար Իսմայիլ Սաֆին` պատասխանելով NEWS.am-ի հարցին:

Նշենք, որ հայ եւ թուրք ձեռնարկատերերի փոխանցմամբ, Թուրքիայից առաքվող ապրանքների հայտարարագրերը չեն կարող ձեւակերպել Հայաստանի համար եւ կազմվում են երրորդ երկրների անունով, որտեղից էլ առաքվում են Հայաստան:  Նման կերպ թուրքական կողմը փաստացի չի ընդունում այն ապրանքները, որոնց վրա որպես ծագման երկիր նշված է Հայաստանը:

«Շատ բարդ է առանձնացնել եւ լուծել այդ հարցերը հայ-թուրքական փոխհարաբերությունների ընդհանուր համատեքստից դուրս:

Մեր հարաբերությունների կարգավորումից է կախված եւ այն, թե որքան հաջող մենք կարող ենք կարգավորել եւ մեր տնտեսական կապերը: Կարող ենք վստահությամբ ասել, որ մեր կողմից գործադրում ենք բոլոր ջանքերը, որ այդ հարցը լուծենք տնտեսական կազմակերպությունների միջոցով»,- ասել է Սաֆին:

Իր հերթին հայկական պատվիրակության ղեկավար Արեգ Ղուկասյանը նշեց, թե թուրք գործընկերների հետ բավական երկար քննարկումներ են կայացել այդ հարցով: «Երբեմն այդ քննարկումներն ինձ ու պարոն Սաֆիին առանց ճաշի էին թողնում»,- կատակեց Ղուկասյանը:

Նա նաեւ ներկայացրեց հայկական կողմի տեսակետը: «Մենք ստորագրել ենք արձանագրությունները: Այժմ գնդակը գտնվում է թուրքական կիսադաշտում: Նրանից է կախված, թե ինչպես կվերաբերի ստորագրություններին, որ իրենց պաշտոնական ներկայացուցիչը դրել է փաստաթղթերի տակ»,- ասաց Ա.Ղուկասյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ