News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

«Եվրատեսիլ 2012» եզրափակիչ մրցույթի մասնակիցների վերջնական կազմը կորոշվի մայիսի 24-ին կայանալիք երկրորդ կիսաեզրափակչի ընթացքում, որը կկանա Ադրբեջանի Baku Crystal Hall համալիրում:

Երկրորդ կիսաեզրափակչում ելույթ կունենան 18 երկրների` Սերբիայի, Մակեդոնիայի, Նիդերլանդների, Մալթայի, Բելարուսի,Պորտուգալիայի, Ուկրայինայի, Բուլղարիայի, Սլովենիայի, Խորվաթիայի, Շվեցիայի, Վրաստանի, Թուրքիայի, Էստոնիայի, Սլովակիայի, Նորվեգիայի, Բոսնիա եւ Հերցեհովինայի եւ Լիտվայի ներկայացուցիչներ: Եզրափակից մրցութը կկայանա մայիսի 26-ին` Baku Crystal Hall սրահում, հայտնում է ria.ru-ն:

Ընդհանուր առմամբ, մրցույթին մասնակցում է 42 երկիր, սակայն եզրափակչում հաղթանակի համար կպայքարի 26 երկիր: Մրցույթի հաղթողին կընտրի պրոֆեսիոնալ ժյուրին եւ ունկնդիրների քվաերկությունը:

Հիշեցնենք, Հայաստանը հրաժարվել էր մասնակցել «Եվրատեսիլ-2012»-ին, որն անցնելու է մայիսի վերջին Բաքվում: Փետրվարի վերջին մի խումբ հայաստանյան երգիչ-երգչուհիներ դիմեցին Հանրային հեռուստաընկերությանը` կոչ անելով մասնակից չուղարկել մի երկիր, որը հայտնի է հայերի դեմ կատարած ջարդերով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ