News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Մայիսի 23-ին, ժամը 12.00-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն է ներկայացել 26-ամյա մի երիտասարդ, որը 2010 թ. օգոստոսի 20-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ավազակության մեղադրանքով:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ մայիսի 23-ին, ժամը 16.40-ին, ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները բերման են ենթարկել 34-ամյա Արթուր Բոզոյանին, որը մայիսի 22-ից հետախուզվում էր ներքին ծառայության կանոնագրքային կանոնները խախտելու մեղադրանքով: Ա. Բոզոյանը ձերբակալված է:

Մայիսի 23-ին, ժամը 19.00-ի սահմաններում, ոստիկանության ծառայողները Երեւան քաղաքի Զեյթուն թաղամասում հայտնաբերել եւ ոստիկանության Վարդենիսի բաժին բերման են ենթարկել ՌԴ քաղաքացի, 37-ամյա Ռաֆայել  Թադեւոսյանին, որը մայիսի 23-ից հետախուզվում էր ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու մեղադրանքով: Ռ. Թադեւոսյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել նաեւ սպանության փորձի հատկանիշներով, նա կալանավորված է:

Մայիսի 23-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության ծառայողները Սեւանա լճի մերձակայքից  բերման են ենթարկել 43-ամյա Ալբերտ Վարդանյանին, որը ապրիլի 28-ից հետախուզվում էր գողության մեղադրանքով: Ա. Վարդանյանը տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ