Կես տարվա ընթացքում Մերձմոսկվայում ավազակախումբ է գործել, որի եկամուտը գալիս էր առեւտրային կենտրոններում բանկոմատների կողոպուտից: Այս ընթացքում հանցագործները կարողացել են առեւանգել 15 բանկոմատներ եւ դրամական միջոցներ` 1 մլն դոլարի չափով:
Օրերս օպերատիվ տեղեատվությունն իրացնելիս Մոսկվայի մարզի ոստիկանության քրեական հետախուզության աշխատակիցները ձերբակալել են հանցավոր խմբի անդամներին:
Նրանք բոլորն էլ Հայաստանից ժամանածներ էին: Նրանք չեն հերքել իրենց մեղքը, առավել եւս, որ ամեն ինչ արձանագրվել է տեսախցիկներով: Դեպքի վայրում ոստիկանները մեքենա եւ սարքավորումներ են գտել: Փաստի առիթով հարուցվել է քրեական գործ: