News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Մայիսի 30-ին «Ալյումինա Քորփորեյշն» ընկերությունը  ՀՀ Կոտայքի մարզպետարանում (ք. Հրազդան) կազմակերպում է հասարակական լսումներ՝ Թեժսարի նեֆելիտային սիենիտների հանքավայրի շահագործման աշխատանքային նախագծի  վերաբերյալ: Այդ մասին տեղեկատվությունը զետեղված է ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքէջում:

Նեֆելինային սիենիտներն օգտագործվում են ալյումինի արտադրության նպատակով:

Թեժսարի նեֆելինային սիենիտների հանքավայրը գտնվում է ՀՀ Կոտայքի մարզում, Հրազդան երկաթուղային կայարանից 32կմ հյուսիս-արեւմուտք:

Հանքավայրը հայտնաբերվել է 1931-32թթ. իրականացված որոնողա-հետախուզական աշխատանքների ժամանակ, մանրազննին հետախուզումը կատարվել է 1949-1953 եւ 1957-1959թթ.-ին:

Տարածքի հիմնական ջրային զարկերակներն են Մարմարիկ եւ Աղստեւ գետերը: Անմիջապես Թեժսարի հանքավայրի մերձակայքում են գտնվում Մեղրաձոր եւ Արտավազ գյուղերը:

Ըստ շրջակա միջավայրի նկատմամբ ազդեցության փորձաքննության` հանքավայրին կից պետք է կառուցվեն ջարդիչ կայան, հարստացուցիչ ֆաբրիկա եւ պոչամբար: Սակայն այնքան էլ պարզ չէ, թե ինչ ազդեցություն կթողնի հանքավայրի շահագործումը մոտակայքում գտնվող Հանքավանի եւ Ծաղկաձորի հանգստյան գոտիների վրա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ