News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

«Օրինաց երկիր» կուսակցությունը հարգանքով է վերաբերում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության որոշմանը եւ գնահատում է կոալիցիայի շրջանակներում նրանց կատարած աշխատանքը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՕԵԿ մամուլի քարտուղար Հարություն Ամիրյանը:

Նա հերքեց սոցիալական ցանցերում, լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկությունները, թե ԲՀԿ` կոալիցիա չմտնելու հետ կապված ամենաշատը ուրախացել է ՕԵԿ-ը: «Իրականությանը չի համապատասխանում, մենք ունենք ձայների քանակ, որոնց հիման վրա կունենանք համապատասխան իշխանություն»,- նշեց նա: ՕԵԿ-ի` մի քանի պորտֆել ավելի ստանալու հարցը, նրա խոսքով, չի քննարկվել:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշում է, որ ԲՀԿ-ն նպատակահարմար չի գտնում մասնակցել կոալիցիոն կառավարության ձեւավորմանը

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ